Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներում ձերբակալման վտանգի տակ չէ, որն հիմնված է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշման վրա։

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է իր «Truth Social» սոցիալական էջում։

«Բենիամին Նեթանյահուն որևէ հանգամանքում կամ որևէ ձևով չի ձերբակալվի Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի խոսքերը։

Նշենք, որ Մամդանին նախկինում հայտարարել էր, որ խորհրդակցում է իրավաբանների հետ՝ ՄՔԴ որոշման հիման վրա Նեթանյահուի կալանքի օրինականության վերաբերյալ, եթե նա ժամանի Նյու Յորք։

166