Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։
«Մեզ մոտ լավ բանակցություններ են ընթանում։ Կարծում եմ՝ կա մեծ հավանականություն, որ ինչ-որ բան կարող է պատահել, և եթե դա տեղի ունենա՝ լավ, եթե ոչ, մենք կվերադառնանք նրան, ինչ անում էինք երկու օր առաջ»,- ասել է նա՝ ըստ «Reuters»-ի։

«Նրանց չի կարելի կաշառել։ Նրանց պետք է պարտության մատնել, և մենք կջախջախենք նրանց։ Դե տեսնենք՝ ինչպես կավարտվի այն։ Այս պահին շատ բարեկամական բանակցություններ են ընթանում»,- հավելել է նա։

Դրանից առաջ ԱՄՆ-ն 13 օր անընդմեջ հարվածներ էր հասցրել Իրանին։ Սակայն հարձակումները դադարեցվել էին շաբաթ օրը։ 

 

68