Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պատվիրակությունը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, երբ ելույթ էր ունենում Ֆրանսիայի ներկայացուցիչը։ Դեմարշը հաջորդել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկի լիազորությունների երկարաձգման շուրջ ծագած տարաձայնություններին՝ հայտնում է «Reuters»-ը։

ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Դեն Նեգրեան հայտարարել է, որ Վաշինգտոնը չի լսի Ֆրանսիայի հայտարարությունները, քանի դեռ Փարիզը չի հրաժարվել «նվաստացուցիչ և անհարգալից հռետորաբանությունից»։ Նա Ֆրանսիայի դիրքորոշումը որակել է «քաղաքականացված անհեթեթություն» և «երեսպաշտական կեցվածք»։

Ի պատասխան՝ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը չի անդրադարձել ամերիկյան քայլին՝ ընդգծելով, որ Փարիզը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի գործունեությանը և պաշտպանել կազմակերպության անկախությունը։

Դեմարշին նախորդել էր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև հրապարակային բանավեճը X հարթակում։ Ֆրանսիան քննադատել էր Վաշինգտոնին այն բանի համար, որ այն Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և ևս յոթ երկրի հետ դեմ էր քվեարկել Ֆոլկեր Տյուրկի լիազորությունները ևս չորս տարով երկարաձգելու առաջարկին՝ հայտարարելով, որ «ԱՄՆ-ն այլևս մարդու իրավունքների փարոսը չէ»։

Ի պատասխան՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը մեղադրել է Փարիզին «մարդու իրավունքների ամենակոպիտ խախտողներին հովանավորելու» մեջ՝ նշելով, որ Ֆրանսիան աջակցել է պաշտոնյայի, որը քննադատում էր ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Իսրայելին՝ միաժամանակ, իր խոսքով, անտեսելով աշխարհի ամենադաժան ռեժիմների գործողությունները։

207