Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Reuters-ը հայտնում է, որ Ուգանդայի թագավոր է դարձել լրագրողը։ Նոր միապետ է դարձել արքայազն Էդվարդ Ռուկիդի Նյաբոնգոն, որը մինչ այդ աշխատել է որպես հեռուստահաղորդավար և խմբագիր պետական հեռուստաալիքում։
Բաբիթո կլանի ավագներն ընտրել են նրան՝ նախորդ առաջնորդի հանկարծամահ լինելուց հետո։ Վերջինս մահացել է քաղցկեղից՝ 34 տարեկան հասակում։ Գահակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ֆորտ Պորտալում։
Միևնույն ժամանակ, մահացած թագավորի մայրը՝ Բեսթ Կեմիգիսան, չի ճանաչում նոր միապետին։ Նա պնդում է, որ իր որդին ունեցել է անչափահաս որդի, որը պետք է ժառանգեր գահը, և վկայակոչում է նրա կտակը։
Բաբիթո կլանը մերժում է այդ պնդումները՝ նշելով, որ երեխան պաշտոնապես չի ներկայացվել ավագներին, ինչպես պահանջում են ավանդույթները։
Ուգանդայի ավանդական թագավորությունները իրական քաղաքական իշխանություն չունեն և հիմնականում կատարում են մշակութային գործառույթներ։