Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 29-ին հրապարակված «Գլոբալ ինովացիոն ինդեքս 2026» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը՝ պահպանելով նախորդ տարվա դիրքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
2026 թվականին Հայաստանը «Ինովացիոն ներդրանք» ցուցանիշով զբաղեցրել է 77-րդ, իսկ «Ինովացիոն վերջնարդյունք» ցուցանիշով՝ 52-րդ տեղը. այս դիրքերն ավելի բարձր են, քան արձանագրվել էին 2025 թվականին։

Բացի այդ, Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը և 9-րդ տեղը՝ Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի 18 տնտեսությունների շարքում։
2025 թվականի համեմատությամբ Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Ստեղծարար արդյունք», «Գիտելիքի և տեխնոլոգիական արդյունք», «Ենթակառուցվածքներ» և «Շուկայի զարգացվածություն» հենասյուներում։