Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2026 թվականի Խաղաղության համաշխարհային ինդեքսը, ըստ որի՝ Հայաստանը 163 երկրների շարքում 1,825 միավորով 51-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ բարելավելով դիրքը 21 հորիզոնականով։

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2026 թվականի GPI-ի համաձայն՝ Հայաստանը գրանցել է տարածաշրջանում ամենամեծ համատեղ տոկոսային բարելավումը՝ ընդհանուր ցուցանիշը բարելավելով չորս տոկոսով։

Աշխարհում 51-րդը և տարածաշրջանում 6-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի դիրքերի բարելավումը պայմանավորված է անվտանգության և պաշտպանվածության ոլորտում գրանցած 9,3 տոկոսով բարելավմամբ։

Ցույցերի ընթացքում բռնության ցուցանիշը գրանցել է 42,9 տոկոս բարելավում, մինչդեռ քաղաքական ահաբեկչության սանդղակի ցուցանիշը բարելավվել է 33,3 տոկոսով։ Ընթացիկ հակամարտության ոլորտը նույնպես աննշան՝ 1,8 տոկոսով բարելավվել է։

Նշվում է, որ Հայաստանի բարելավումն արտացոլում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ավելի լայն գործընթացը՝ երկրների միջև տասնամյակներ շարունակվող ԼՂ հակամարտության ֆոնին։ Նշվել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված առաջընթացին՝ Ադրբեջանը գրանցել է տարածաշրջանում ամենամեծ վատթարացումը 2026 թվականի GPI-ում՝ ընդհանուր ցուցանիշը վատթարանալով 3,3 տոկոսով։

Աշխարհում 110-րդ և տարածաշրջանում 11-րդ տեղը զբաղեցնող Ադրբեջանի դիրքերի վատթարացումը հիմնականում պայմանավորված է «Ընթացիկ հակամարտության» ոլորտով, որտեղ ցուցանիշն աճել է 12,2 տոկոսով։

Վրաստանը գրանցել է ցուցանիշի աննշան՝ մեկ տոկոսի վատթարացում՝ իջնելով 94-րդ հորիզոնական համաշխարհային մակարդակով և 10-րդ՝ տարածաշրջանային։

Թուրքիան գրանցել է տարածաշրջանում համատեղ ամենամեծ բարելավումը 2026 թվականի GPI-ի համաձայն՝ ընդհանուր ցուցանիշը բարելավվել է 4,1 տոկոսով։ Աշխարհում 136-ն է, իսկ տարածաշրջանում զբաղեցնում է 13-րդ տեղը։

103