Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«The Wall Street Journal»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունը։

Սպիտակ տան աղբյուրի խոսքերով՝ նախագահը և նրա վարչակազմը պատրաստ են կառուցողական դեր խաղալ հակամարտության ավարտին հասնելու գործում և համագործակցել հակամարտության երկու կողմերի հետ։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ ցանկանում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը։

Միաժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը, ըստ երևույթին, փոխել է իր մոտեցումը Ալյասկայի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանը, անկախ ամեն ինչից, կկատարի իր կողմից առաջադրված նպատակները։

91