Այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել. Սուրենյանը առաջիկա օրերի ջերմաստիճանի մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով անցած տարիների նույն ժամանակահատվածում գրանցված +40 և բարձր ջերմաստիճանների դեպքերը:
Սուրենյանը հավելել է, որ այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չի գրանցվել, ամենաշոգ հատվածը եղել է հուլիսի 26-ին Արարատյան դաշտում և Երևանում՝ +38, +39 աստիճան:
Առաջիկա 5 օրերին ևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում, հավելել է Սուրենյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
29 Հուլիս, 2026 09:55
92