Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նրան տեղեկացրել է, որ հրեական պետությունը սեփական նախաձեռնությամբ չի հարվածի Իրանին՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի:
Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին:
Ըստ գործակալության՝ Նեթանյահուն Թրամփի հետ զրույցի ընթացքում նաև ընդգծել է, որ Իսրայելը իրավունք ունի հակահարված տալ երկրի վրա Իրանի հարձակման դեպքում: Վարչապետը նաև ամերիկացի առաջնորդին տեղեկացրել է, որ Իսրայելը կշարունակի ԱՄՆ-ի հետ կիսվել Իրանի վերաբերյալ նոր հետախուզական տվյալներով:
Նեթանյահուն նաև արտահայտել է իր մոտեցումը, որ Վաշինգտոնը պետք է հաշվի առնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրների դիրքորոշումները Իրանի հետ հակամարտության մեջ: Նա վստահեցրել է ԱՄՆ նախագահին, որ Իսրայելը լիովին վստահում է Վաշինգտոնին Իրանի հարցում և կաջակցի Թրամփի ցանկացած որոշմանը: