Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախորդ վարչակազմին Կիևին տրամադրված օգնության պատճառով ամերիկյան զինանոցները սպառելու մեջ։ Նա այս մեկնաբանությունն արել է ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքների վերաբերյալ լրագրողի հարցին։
Լրագրողը նշել է, որ Զելենսկու խոսքով՝ Կիևին ներկայումս անհրաժեշտ են հակահրթիռային համակարգեր «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի և հեռահար հրթիռների համար։
«Մեզ էլ են հրթիռներ պետք։ Գիտե՞ք, Բայդենը նրան 300 միլիարդ դոլարի զինամթերք տվեց։ Երբ ես հեռացա պաշտոնից, ամեն ինչ լիքն էր, իսկ նա դրա շատ մեծ մասը բաժանեց։ Հիմա մենք վերականգնում ենք այդ պաշարները և օգտագործում ենք այնպիսի զինամթերք, որը շատ հզոր է և շատ լավը, բայց մենք չէինք օգտագործի այն»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։
Հետո նախագահը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ունի բավարար քանակությամբ զենք՝ գուցե ոչ այնքան ժամանակակից, բայց «նույնքան արդյունավետ»։