Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը՝ տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։

«7.2 կմ երկարությամբ թունելը Կովկասյան տարածաշրջանում իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագիծն է և հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի մի մասը։ Շինարարության ավարտից հետո Իրանն ավելի կարճ հասանելիություն կստանա Սևծովյան տարածաշրջանին (Եվրոպա)»,- ասված է դեսպանության հրապարակման մեջ:

173