Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ հայտարարել է, որ ԵԱՏՄ տարածքում տեղի ունեցող գործընթացները Հայաստանում ձևավորում են ԵԱՏՄ-ի նկատմամբ բացասական ընկալում։

«Եվ հիմա, այն, ինչ տեղի է ունենում ԵԱՏՄ տարածքում, Հայաստանում առաջացնում է ԵԱՏՄ-ի նկատմամբ բացասական ընկալում: Ես նկատի ունեմ այն սահմանափակումները, որոնք մեր սիրելի ռուս գործընկերները սահմանել են հայկական ապրանքի նկատմամբ»,– ասել է նա։

Անդրադառնալով ապրանքների որակին՝ Փաշինյանը նշել է, որ որակի, մրցունակության և արտադրության չափանիշների բարելավումը կարևորագույն նշանակություն ունի ցանկացած երկրի համար։

«Մենք այս ուղղությամբ աշխատում ենք, աշխատում են ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Որովհետև ցանկացած ապրանքի և ցանկացած տնտեսության մրցունակությունը առաջին և ամենակարևոր խնդիրն է։

Հիմնական գաղափարը, որին ես համաձայնեցի, հետևյալն է, որ բացասական չդարձնեն այս գործընթացը, կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է ԵԱՏՄ-ի համար համատեղ աշխատելու՝ ԵԱՏՄ-ի գրավչությունն ու մրցունակությունը բարձրացնելու համար։

Կարևոր է հասկանալ, որ առանց ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքները իրականացնելու հնարավորության՝ ԵԱՏՄ-ն ճգնաժամի մեջ կլինի։ Որովհետև այն, ինչ հիմա կատարվում է հայկական ապրանքների հետ, իհարկե, խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, բայց սա նաև լուրջ խնդիր է ԵԱՏՄ-ի համար, քանի որ, կարծես, պրակտիկորեն ԵԱՏՄ-ն չի աշխատում։

Եթե չեն աշխատում սկզբունքները, ապա ԵԱՏՄ-ն նույնպես չի աշխատում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ես արդեն ասել եմ սա, և, ի դեպ, սա նոր բան չէ. մենք երկար ժամանակ աշխատել ենք դրա վրա։ Եվ, ի դեպ, ոչ միայն մենք, այլև բոլոր պետություններն ու բոլոր կառավարությունները աշխատում են դրա դիվերսիֆիկացիայի քաղաքականության վրա»,– ասել է վարչապետը։

198