Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դպրոցի, Աբովյան, Զաքարյան, Հերացու, Բանակի փողոցների, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի, ինչպես նաև Կուրթան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Հայտնում են նաև, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ 

Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։

57