Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Հարատիդ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Հարատիդ») և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Մասնավորապես՝
- արտադրական շինությունների պատերի որոշ հատվածների վրա առկա է եղել բորբոս,
- առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվեն կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
- շշալցման վաննաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
10 Օգոստոս, 2026 12:07
131
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
10 Օգոստոս, 2026 10:51
Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
07 Օգոստոս, 2026 15:57
«Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ
07 Օգոստոս, 2026 14:56