«Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գարիկ Մելիքբեկյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր, ապրանքանիշը՝ «Աչաջուր») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, արտաքին մակերեսները տեղ-տեղ եղել են վնասված, առկա են եղել բորբոսներ,
- սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,
- արտադրական շինություններում եղել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
- սահմանված չի եղել միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումների պարբերականություն,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
07 Օգոստոս, 2026 14:56
66
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում
07 Օգոստոս, 2026 14:40
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով
07 Օգոստոս, 2026 13:02
Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով
07 Օգոստոս, 2026 10:58