Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի հիմնական սկզբունքները։ Այս մասին հայտնում է MS Now հեռուստաալիքը՝ բանակցությունների ընթացքին ծանոթ երկու դիվանագիտական աղբյուրներին հղում անելով։
Հաղորդվում է, որ Օմանը ընդունել է ժամանակավոր համաձայնագիրը։
Իրանցի անանուն պաշտոնյայի խոսքով՝ համաձայնագրի շրջանակում Հորմուզի նեղուցում կստեղծվի նավերի մուտքի նոր երթուղի, որը կվերահսկվի Իրանի կողմից, ինչպես նաև ելքի երթուղի, որը կգտնվի Օմանի վերահսկողության ներքո։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ այս փուլում նավերից նեղուցով անցնելու համար ոչ մի տուրք կամ վճար չի գանձվի։
Աղբյուրի խոսքով՝ համաձայնագրի պաշտոնական հայտարարությանը կմասնակցեն նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը։ Սակայն թե կոնկրետ երբ տեղի կունենա այդ հայտարարությունը, դեռևս չի հաղորդվում։