Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ։

Թրամփն այս հարցին անդրադարձել է այսօր տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Թեհրանը չի ցանկանում նոր հարվածների ենթարկվել։

«Նրանք ցանկանում են համաձայնության հասնել։ Նայեք, ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց հարվածներ հասցվեն։ Նրանք ցանկանում են համաձայնություն։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ Թրամփն այս հայտարարությունն արել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող բանակցությունների, ինչպես նաև կողմերի միջև հնարավոր համաձայնագրի մասին հաղորդումների ֆոնին։

111