Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի օգոստոսի 12-17-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ երկրների պատանեկան թիմերի միջև շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

 

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի թիմերը։

 

Յուրաքանչյուր թիմ գլխավորում է մեծահասակ կապիտանը, իսկ թիմի մյուս մասնակիցներն են մինչև 14 տարեկան երեք տղա և մեկ աղջիկ։ Կապիտանները մյուս թիմերի պատանի շախմատիստների հետ կանցկացնեն միաժամանակյա խաղի սեանսներ։ Թիմի բոլոր մասնակիցների՝ երեխաների և կապիտանի վաստակած միավորները գումարվում են։

 

Հայաստանի թիմի կազմում հանդես կգան՝

Լևոն Բաբուջյան

Արեն Մնացականյան

Դավիթ Ստեփանյան

Արման Ասլանյան

Նատալի Աֆիյան

Առաջին խաղափուլում Հայաստանի թիմը կմրցի Ադրբեջանի թիմի հետ:

 

Խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 16:30-ին:

 

75