Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում ընդունել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) նորընտիր գործադիր տնօրեն և նախագահ Դիեգո Մեսա Պույոյին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

 

«Դեսպանը շնորհավորել է վերջինիս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարձր գնահատել Հայաստանի Հանրապետության և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

 

Հանդիպման ընթացքում Դիեգո Մեսա Պույոն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնելու և ընդլայնելու հիմնադրամի և Հայաստանի միջև համագործակցությունը՝ շրջակա միջավայրի պահպանության, կայուն զարգացման օրակարգի շրջանակում։

 

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով կգլխավորի Գլոբալ բնապահպանական հիմնադրամի պատվիրակությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

138