Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սկզբից մինչև վերջ. մեկ ճանապարհի ամբողջ պատմությունը։
Հյուսիս-հարավի` Ագարակի հնագիտական վայրը շրջանցող շուրջ 8կմ ճանապարհի կառուցման ընթացքը՝ մեկ տեսանյութում։
8կմ երկարությամբ այս ավտոճանապարհը Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի մի ենթահատվածն է, որը կառուցվել է զրոյից՝ նոր ծրագծով։
Առաջին տեխնիկական կարգի մոտ 8կմ ճանապարհահատվածում կառուցվել են նաև՝ 1 ճանապարհային հանգույց, 3 կամուրջ, 5 T-աձև հանգույց և իջատեղ, 8 արհեստական կառուցվածք՝ ներառյալ գյուղատնտեսական անցումներ, անասնանցումներ։ Ճանապարհը կահավորված է անվտանգային տարրերով։
Շահագործման է հանձնվել 2025 թվականի հոկտեմբերի 3-ին։
Շինարարությունը կատարվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
Կադրերի հետևում՝ բարդ ու դժվարին աշխատանք։