Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է «Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից Հայաստանի շ քաղաքացի համարվող և Հայաստանի տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը։
Ըստ նախագծի՝ մինչև օտարերկրյա պետությունում որդեգրման գործընթացի ավարտը համապատասխան պետության իրավասու մարմինը կամ որդեգրել ցանկացող անձը արդարադատության նախարարություն պետք է ներկայացնի որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ու փաստաթղթեր։ Արդարադատության նախարարությունը դրանք ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու Ներքին գործերի նախարարության ոստիկանություն, որոնք ուսումնասիրում են փաստաթղթերը և տրամադրում դիրքորոշում։ Դրանց հիման վրա Արդարադատության նախարարությունը կազմում և վարչապետի աշխատակազմ է ներկայացնում որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն։