Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի Մանգիստաուի մարզում անցկացվող զինվորական վարժանքների ժամանակ հզոր ալիքը ծով է քշել 19 զինծառայողի. նրանցից ինը զոհվել են։

Այս տեղեկությունը հրապարակել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդումների՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Կասպից ծովի ափին Ղազախստանի զինված ուժերի անցկացրած ռազմածովային վարժանքների շրջանակում մարտական ​​պատրաստության առաջադրանքի կատարման ժամանակ։

Ողբերգության պատճառ են դարձել եղանակային պայմանների կտրուկ վատթարացումն ու քամու ուժգնացումը։

Նախնական տվյալներով՝ 19 զինծառայողից ինը զոհվել է, իսկ երեքին հաջողվել է փրկել։ Մնացած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայր են անհապաղ ուղարկվել փրկարարական խմբեր։

78