Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները՝ ուկրաինական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարցով նիստի ընթացքում։

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների՝ «կայուն և արդար խաղաղության» հասնելու համար, սակայն հանդես է գալիս ոչ թե հրադադարի համաձայնագրի, այլ երկարաժամկետ խաղաղության պայմանագրի օգտին, որը վերջ կդնի հակամարտությանը։

«Դառը փորձից ելնելով՝ մենք չենք դադարեցնի հատուկ ռազմական գործողությունը որևէ ձևաչափով բանակցությունների ընթացքում»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ եվրոպական երկրները ձգտում են ռազմական գործողությունների դադարեցման՝ շունչ քաշելու և Կիևի վարչակարգի սպառված ռազմական զինանոցները համալրելու նպատակով։

72