Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռումինիան փակել է իր միակ ատոմակայանը, այն բանից հետո, երբ հովացման համար օգտագործվող Դանուբ գետի մակարդակն իջել է ռեկորդային ցածր նիշի, հայտարարել է Ազգային ատոմային էներգետիկ ընկերությունը։
Ռումինիան մի քանի օր փորձում էր կանխել ատոմակայանի 700 մեգավատ հզորությամբ երկու ռեակտորի լիակատար փակումը։
Ձեռնարկվել են միջոցներ, այդ թվում՝ պայթեցվել են ժայռեր և քարերով բեռնված չորս բեռնանավի խորտակումով փորձել են փոխել գետի հունը: Այս միջոցառումների ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 2 միլիոն եվրո։
Սա ատոմակայանի առաջին փակումն է 2003 թվականի երաշտից հետո, երբ մի քանի շաբաթով ստիպված էին կանգնեցնել ատոմակայանի աշխատանքը։
Ռումինիան էներգետիկ արտակարգ իրավիճակ է հայտարարել ամբողջ օգոստոսին։ Էներգետիկայի նախարարությունն ակնկալում է, որ այլընտրանքային աղբյուրները, այդ թվում՝ քամու էներգիան, և ներմուծվող էլեկտրաէներգիան, կապահովեն երկրի էլեկտրաէներգիայի մատակարարումը։