Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեուչների կողմից «Օշ Գրուպ» ՍՊ ընկերությունում (Արագածոտնի մարզ գ․ Օշական, ապրանքանիշը՝ «Պրեմիում») իրականացված վերակսկողության ընթացքում ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված նորմեր՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք:

Լաբորատոր փորձարկման արդյունքների համաձայն՝ փորձաքննության ներկայա ցված «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

141