Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և օգոստոսի 16-ին կազմել 1900.72 մետր։

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից բարձր է 15 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 50 սմ-ով։

Օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 1.701 մլն խմ ջուր։ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 16-ը ներառյալ լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 167.156 մլն խմ։

Նույն ժամանակահատվածում Սևանա լճից Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալներով բաց է թողնվել 10.835 մլն խմ ջուր։

Հուլիսի 2-ից օգոստոսի 16-ը ներառյալ Սևանա լճից բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 41.368 մլն խմ։

60