
Լիբանանում, մեր կամքից անկախ, ստեղծվել է իրավիճակ, որի արդյունքում մարդիկ ցանկություն են հայտնում գալ Հայաստան: Լիբանանում երկարաժամկետ ֆինանսական ճգնաժամ է, բանկային համակարգը կաթվածահար է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է հայրենադարձության քաղաքականություն։
infoport.am-ի փոխանցմամբ` Սինանյանը տեղեկացրել է, որ 2019թ. Գյուլբենկյան հիմնադրամը հարցումներ է իրականացրել լիբանանահայերի շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ հարցվածների 58% հայտնել է, որ առաջիկա տարիներին լքելու է Լիբանանը, իսկ 49 տոկոսը հայտնել է, որ մտադիր են տեղափոխվել Հայաստան:
Հարցումն անցկացվել է 521 լիբանանահայերի շրջանում: