Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի ընտրություններում «Ադիլետ» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
«Ընտրողների բարձր մասնակցությունն ու ժողովրդական կամարտահայտության արդյունքները հստակ վկայում են Ձեր ղեկավարությամբ իրականացվող քաղաքական կուրսի լայն աջակցության մասին՝ ուղղված ներքաղաքական կայունության ամրապնդմանը, երկրի սոցիալ-տնտեսական դինամիկ զարգացմանը և միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանությանը», — ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։
Պուտինը նշել է, որ չի կասկածում, որ Կուրուլթայի պատգամավորները արդյունավետ համագործակցություն կծավալեն ռուսաստանցի խորհրդարանականների հետ՝ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով։
«Մաղթում եմ Ձեզ և նորընտիր ժողովրդական ներկայացուցիչներին հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ Ղազախստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում», — եզրափակել է Ռուսաստանի նախագահը։
Հուլիսի 1-ին Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որը նախատեսում է երկպալատ խորհրդարանից անցում միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի։