ԱՊՀ երկրներին անհրաժեշտ է համախմբվել արտաքին աճող աննախադեպ քաղաքական եւ տնտեսական ճնշման դեմ: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Ռուսաստանի Դաշնության տարածքում հունվարի 23-ին տեղի ունեցած վերջին ակցիաները խոսում են մեր երկրների վրա պլանավորված, համաձայնեցված ազդեցության մասին` դրանցում իրավիճակն ապակայունացնելու համար, ոչ միայն` տնտեսական վնաս պատճառելու, ինչին եւ ուղղված են պատժամիջոցները, այլեւ, այսպես ասենք` քաղաքականորեն ապակայունացնելու իրավիճակը: Մենք դա ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք»,- նշել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը:

 

Նրա խոսքով` ԱՊՀ ներկայիս նախագահի` Բելառուսի վրա «հատուկ պատասխանատվություն է դրված` արտաքին աննախադեպ ճնշմանը դիմակայելու ջանքերի համախմբման համար»: Լեբեդեւն այստեղ կարեւոր տեղ է հատկացնում տնտեսական համագործակցության հետագա ամրապնդմանն ԱՊՀ շրջանակներում:

 

«Դա հատկապես կարեւոր է այս տարի` հաշվի առնելով պատժամիջոցների քաղաքականությունը, որին ենթարկում են ե՛ւ Բելառուսի Հանրապետությանը, ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ համագործակցության մյուս երկրներին»,- ասել է քարտուղարը: «Գեթ մի անզգույշ խոսք` մեր արտասահմանցի գործընկերների կարծիքով, անմիջապես բղավոց է սկսվում, ճնշում մեր երկրների վրա: Այդ պատժամիջոցները ստիպում են մեզ միավորել ջանքերը, միասին դիմակայել այս աննախադեպ ճնշմանը, որին ենթարկված են մեր պետությունները»,- հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը:

 

Աղբյուր՝ news.am

 

28 Հունվար, 2021 17:25
303
; ;