Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով առաջարկել է հանել պատժամիջոցները և դադարեցնել Իրանի տնտեսական շրջափակումը Հորմուզի նեղուցի բացման և տարածաշրջանում պրօքսի ուժերի հարձակումների դադարեցման դիմաց։

Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ այս տեղեկատվությունը իրանական կողմին է փոխանցել Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը Իրան կատարած այցի ժամանակ։ Նա նաև կոչ է արել Թեհրանին վերսկսել աշխատանքը փոխհասկացվածության հուշագրի շուրջ, ինչպես նաև հաստատել, որ Իսլամաբադը որևէ մեկի կողմը չի բռնում այս հակամարտությունում։

66