Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Քլուգեն վստահեցրել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրողներն անդադար աշխատում են՝ լրացնելու երկրներին արվող մատակարարումների պակասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Նա շեշտել է՝ ըմբռնում պետք է լինի, որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորը չեն պատվաստվել:

Պատասխանելով Եվրամիության 27 երկրների պացիենտներին Pfizer և AstraZeneca պատվաստանյութերի մատակարարման ուշացման մասին հարցին՝ Քլուգեն ասել է, որ կառավարությունները և արտադրողները պետք է միասին աշխատեն խնդիրների լուծման ուղղությամբ:

«Իրականությունն այն է, որ պատվաստանյութերի պակաս կա, բայց մենք չենք կասկածում, որ արտադրողները  աշխատում են «24-7» ռեժիմով՝ այդ բացերը հաղթահարելու համար»,- ասել է Քլուգեն ու վստահություն հայտնել, որ և մենք վստահ ենք, որ ուշացումների հարցը կկարգավորվի ապագայում լրացուցիչ արտադրության միջոցով:

28 Հունվար, 2021 17:37
325
; ;