Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի համար գործելու է անվճար երթուղի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի կազմակերպիչները հայտնում են, որ օգոստոսի 29-ին գործելու է անվճար երթուղի։
«Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 29-ին գործելու է անվճար երթուղի հետևյալ ուղղությամբ՝
Ճամբարակ – Սուրբ Գրիգոր եկեղեցի-Թթու ջրի աղբյուր-Սուրբ Աստվածածին եկեղեցի-Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի-Խամշի վանք-Ճամբարակ։ Ավտոբուսներից օգտվելու համար կարող եք մոտենալ տեղեկատվական կենտրոն։
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
28 Օգոստոս, 2026 11:09
80