Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Լարակ կղզուն։ Կա 2 զոհ և 2 վիրավոր։

Բացի այդ, Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանի ուղղությամբ՝ Լարակ կղզուն ԱՄՆ հարվածից հետո։

Իրանական բանակը հայտնել է, որ հարձակումն ուղղված է եղել բազայի այն օբյեկտներին, որտեղ տեղակայված են եղել ամերիկյան զորքերն ու ուղղաթիռները։

Հայտարարության մեջ ասվում էր, որ հարձակումը պատասխան էր Լարակ կղզում իրանցի հեղափոխության պահապանների և խաղաղ բնակիչների սպանությանը։

Բացի այդ, Թրամփը սոցիալական ցանցերում կարճ հաղորդագրություն է հրապարակել, որում ասվում էր, որ Իրանի կարևորագույն էներգետիկ կենտրոնը՝ Հարգ կղզին, «փշուր-փշուր է արվում!!!»։

257