Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։22-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Տերյան փողոցում ավտոմեքենա է այրվում։

Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։18-ին։

75