Հարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։
Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել:
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ վիճաբանություն է եղել հարևանների միջև, ինչի ընթացքում գործի է դրվել գազային ատրճանակ:
Տուժածներ կամ մարմնական վնասվածք ստացած անձինք չկան:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
31 Օգոստոս, 2026 12:35
131
Այրվել է ավտոմեքենա. վարորդն այրվածքներ է ստացել ու հոսպիտալացվել
31 Օգոստոս, 2026 11:02
2026 թվականի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է․ ՆԳՆ ՓԾ
31 Օգոստոս, 2026 10:38
Ոչ սթափ վիճակում գտնվող կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է
30 Օգոստոս, 2026 23:38