Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում սեպտեմբերի 3-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, մասնավորապես`
- Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ և Նալբանդյան 50 հասցեին հարակից ճանապարհահատվածին հարակից հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղին փոխադրամիջոցների կանգառը կարգելվի,
- իսկ Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտով Հանրապետության հրապարակի կողմից դեպի Սախարովի հրապարակ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:
Հիշեցնենք նաև, որ խաչմերուկում և հարակից տարածքներում ՆԳՆ ոստիկանության կողմից կատարվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն` տեսահսկման սարքերով:
01 Սեպտեմբեր, 2026 11:10
75
Տաթև-Լծեն խաչմերուկում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել
09 Հուլիս, 2026 22:27
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
24 Հունիս, 2026 18:19
Մհեր Գրիգորյանը ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը
13 Մայիս, 2026 10:29