Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պարզվել է սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացածներին են Ս․ Կարապետյանը, Ս․ Թմոյանը, Թ․ Թմոյանը, Մ․ Մանուկյանը և Ի․ Պապյանը։

Վիրավորներին են Ս. Երիցյանը, Վ․ Գևորգյանը, Ն․ Գևորգյանը, Մ․ Գրիգորյանը, Ք․ Գրիգորյանը, Մ․ Նիկողոսյանը, Մ․ Բեգոյանը, Գ․ Ավագյանը, Ա․ Գևորգյանը, Ա․ Ղարիբյանը և Լ․ Գևորգյանը։

Ըստ կայքի նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Opel Zafira»-ն, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախում ունեցել Երևան-Արթիկ երթուղին սպասարկող «ՊԱԶ» ավտոբուսին։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: 

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:

Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

168