Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դատարանը Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Հաստատվել է, որ 2021 թվականին Լիլուաշվիլին 1,365 միլիոն դոլար է ստացել Թբիլիսիում գործող հանցավոր գործունեությամբ զբաղվող զանգերի կենտրոնից (call center) հովանավորություն տրամադրելու դիմաց։
Քննության տվյալներով՝ առաջին դրվագով Լիլուաշվիլին թուրք ներդրող Չաղաթայ Ուլքերից 1 միլիոն դոլար կաշառք է ստացել այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Ռոմեո Միկաուտաձեի միջոցով՝ հողմային էլեկտրակայանների կառուցման համագործակցության հուշագրի ստորագրմանը նպաստելու համար։
Բացի այդ, նրան մեղադրանք է առաջադրվել «Express Service 2008» ընկերության ղեկավարից 1,5 միլիոն լարի շորթելու համար՝ ընկերությանը գազիֆիկացման մրցույթներում հաղթելու հարցում աջակցելու դիմաց։