Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը՝ նշելով՝ Մինսկին և Երևանին միավորում է ժողովուրդների միջև առկա անկեղծ փոխադարձ համակարնքը։

Լուկաշենկոն իր և բոլոր բելառուսների անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Մինսկին և Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև անկեղծ համակրանքը, որը ամուր հիմք է հանդիսանում բաց և կառուցողական գործընկերության համար»,- ընդգծել է Լուկաշենկոն իր շնորհավորական ուղերձում, որը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

Պետության ղեկավարը նշել է, որ «այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը հատկապես արժեքավոր են դառնում»։

Խոսելով տոնի մասին՝ նա ընդգծել է, որ այդ նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը դեպի ազատ և ինքնուրույն զարգացում, ինչպես նաև իր հարուստ մշակույթի պահպանում։

Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վաղվա օրվա նկատմամբ վստահություն։ «Թող յուրաքանչյուր տանը տիրեն համերաշխությունն ու ուրախությունը»,- հավելել է Բելառուսի առաջնորդը։

 

187