Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին և 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

72