Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կովկասը ապրում է զգալի փոփոխությունների շրջան, աճող ուշադրություն է դարձվում դրա տնտեսական ու ռազմավարական ներուժի վրա։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Բազմակողմ գործընկերություն» գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ այսօր ընդլայնված հնարավորություններ են բացվում տարածաշրջանային համագործակցության համար։
«Մենք ողջունում ենք մեր հարևանների միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը և կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցության խորացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, տրանսպորտն ու լոգիստիկան, ինչպես նաև տնտեսական զարգացումը»,- հավելել է վարչապետը։