Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանը որևէ երկկողմանի պատժամիջոցներ չի կիրառում Իրանի դեմ։ Դա աբսուրդ և սխալ կլինի, այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նշել է, որ Վրաստանը գործում է պատժամիջոցների ռեժիմին լիովին համապատասխան։
«Վրաստանը միշտ հաշվի է առնում տարբեր երկրների նկատմամբ պատժամիջոցների ռեժիմները։ Երբ կոնկրետ կազմակերպություններն ու պետությունները կիրառում են նման պատժամիջոցներ, մենք նույնպես համապատասխան որոշում ենք կայացնում», - հավելել է Իրակլի Կոբախիձեն։
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է 27 իրանական ավիաընկերություն։ Դրանց թվում են Իրանի և Վրաստանի միջև չվերթներ իրականացնող ավիափոխադրողներ։ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել է, որ Թբիլիսին կգործի պատժամիջոցների ռեժիմին լիովին համապատասխան։