Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Վրաստանի միջև համագործակցությունն ընդլայնվում է, և Մոսկվան պատրաստ է աջակցել վրացական կողմի հետ տնտեսական ու հումանիտար կապերի հետագա զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Անվտանգության խորհրդին կից գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում։
«Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում, և համագործակցությունը շարունակում է ընդլայնվել»,- նշել է Շոյգուն.- «Մենք պատրաստ ենք նպաստել ռուս-վրացական տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանը»։
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1,8 միլիարդ դոլար, ինչը 20,7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Վրաստանի պարագայում թվերն ինքնին խոսուն են», »- նկատել է նա։