Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Պետք է հայտնեմ, որ հարցին սխալ կողմից է մոտեցում ցուցաբերվում: Բարձրացել են ոչ միայն նախարարների և միայն պետական պաշտռոնյաների աշխատավարձերը, այլ պետական շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:

Նա պարզաբանել է, որ բարձրացել է առաջին կարգի մասնագետների, ավագ մասնագետների աշխատավարձերը, ինչից հետո բարձրացվել են բաժնի պետերի, վարչության պետերի աշխատավարձերը: Բարձրացել են նախարարների տեղակալների աշխատավարձերը, իսկ այն չի կարող ավելի բարձր լինել, քան նախարարներինն է, հետևաբար, բարձրացել է նաև նախարարների աշխատավարձը: Նախարարի աշխատավարձն էլ չի կարող ավելի բարձր լինել, քան պատգամավորինն է, հետևաբար, բարձրացել է նաև պատգամավորների աշխատավարձը:

Չախոյանի խոսքով՝ պատգամավորներն ու նախարարները միասին շուրջ 100-120 մարդ են, բայց բարձրացվել է շուրջ 20 հազար պետական աշխատողի աշխատավարձ:

182