Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական խորացմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։
23 Սեպտեմբեր, 2026 14:14
137