Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի՝ Միացյալ Նահանգների խորհրդանիշներից մեկի քանդակը։

«Ինձ համար մեծ պատիվ է բարեկամության ոգով նախագահ Սիին նվիրել մի նվեր, որը ստեղծվել է ականավոր ամերիկացի քանդակագործի՝ աշխարհի լավագույն վարպետներից մեկի կողմից և նախագծվել իմ ու Մելանիայի անձնական մասնակցությամբ»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը Չինաստանի ղեկավարի այցի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելությունից առաջ։ Նա ցուցադրել է քանդակը, որը պատկերում է ճյուղին նստած՝ փռված թևերով խոշոր թռչնի։
«Սպիտակագլուխ արծիվը Միացյալ Նահանգների ազգային խորհրդանիշն է, որը մարմնավորում է Ամերիկայի ազատ և վեր սլացող ոգին։ Հուսով ենք, որ այն հիանալի տեղ կգտնի Պեկինում։ Սա ձեր պատվին է», - հավելել է Թրամփը՝ դիմելով Սի Ծինփինին։

Ամերիկացի առաջնորդը չի նշել քանդակագործի անունը կամ արձանի պատրաստման համար օգտագործված նյութը։

118