Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լրատվամիջոցների այն հաղորդումները, թե Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է թուլացնել պատժամիջոցները և ապասառեցնել ակտիվները՝ միջուկային ծրագրի հետ կապված զիջումների դիմաց։
«Axios-ը նոր է հրապարակել մի նյութ, ըստ որի՝ Թրամփն Իրանին առաջարկել է թուլացնել պատժամիջոցները և ապասառեցնել ակտիվները։ Դա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել։ «Axios»-ի հոդվածը, ինչպես և մյուսների մեծ մասը, կեղծիք է։ Նրանք պետք է անհապաղ հերքեն այդ կեղծ հոդվածը»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական հարթակում։

Երկուշաբթի ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Axios»-ը և CNN-ը, հաղորդել էին, որ Թրամփը, իբր, պատրաստ է եղել թուլացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները և ապասառեցնել Թեհրանի արգելափակված ակտիվները, եթե միջուկային գործարքի հարցում առաջընթաց գրանցվի։

74