Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ - Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարարերին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 8-րդ հիվանդանոց։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

189