Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ի գիշերը և ցերեկային ժամերին, 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի գիշերը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հոկտեմբերի 7-ի գիշերը և ցերեկային ժամերին, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

64