«Փոփոխությունների բովանդակությանն անդրադառնալ, որովհետև առաջին հայացքից բացարձակ թվով աճը ընկալվում է որպես բացասական երևույթ։ Բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքագիծը հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի։ Այլ կերպ ասած՝ միավորել երկիրը, որն ունի դեֆիցիտ, իր պետական բյուջեում չի կարող մտածել անվանական արտահայտության կամ բացարձակ թվով պարտքի նվազման մասին, որովհետև որևէ տարվա պետական բյուջեի դիֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավվող փոխառու ճանապարհով։ Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք ունեցել, չունենք և, մեծ հավանականությամբ, չենք ունենա, որովհետև դա զարգացմանը նպաստող քաղաքականություն չի կարող համարվել։ Հետևաբար, քանի դեռ մենք ունենք պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը, բայց սա մի մասն է պատմության։ Բացարձակ մեծությունից բացի նաև հաշվի են առնվում հարաբերական ցուցանիշներ, համախառն ցուցանիշը, որը օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունն է։ Այս դեպքում բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտք հանդիսանում տվյալ տնտեսության համար։ Բայց սա նույնպես ընդամենը ինտեգրալ  մեկ ցուցանիշ է, որովհետև բազմաթիվ այլ ցուցանիշներով  որոշումներ են կայացնում նույն ներդրողները, թե որքանով է ռիսկային տվյալ պարտքը ներգրավելու մտադրություն ունեցող թողարկողը, տվյալ դեպքում՝ երկիրը։ Եվ այդ ցուցանիշների վերաբերյալ մենք առիթ ունենում ենք բյուջեների կատարման հաստատությունների ժամանակ մանրամասնել, առայժմ ՀՀ մինչև 2019 թիվը հիմնականում գնահատվել է այդ ցուցանիշների տեսակետից նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- գործադիրի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

 

10 տարի ժամկետով ՀՀ տրամադրված պարտքի թողարկման եկամտաբերությունը կազմում է  3,875 տոկոս, նախորդը 4,2 տոկոս էր, արժեկտրոնային եկամտաբերությունը 3,6 տոկոս է կազմել։

 

 

 

887